Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

ԱՄՆ-ն պատրաստ է կրկին հարվածել Սիրիային

ԱՄՆ-ն պատրաստ է կրկին հարվածել Սիրիային
15.04.2018 | 11:17

ԱՄՆ-ն պատրաստ է կրկին հարվածել Սիրիայի ուղղությամբ, եթե պահանջվի` ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին: «Մենք պատրաստ ենք շարունակել ճնշումը, եթե սիրիական ռեժիմն այնքան հիմար գտնվի, որ նորից փորձարկի մեր վճռականությունը»,- ասել է Հեյլին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում: Նա զրուցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, և նախագահն ասել է` եթե Սիրիան կրկին որոշի թունավոր գազ կիրառել, ԱՄՆ-ի զենքը լիցքավորված է:


«Մեր ռազմավարությունը Սիրիայում չի փոխվել, սակայն սիրիական ռեժիմն ինքն է ստիպել մեզ գործողություններ ձեռնարկել՝ հիմնվելով քիմիական զենքի կիրառման վրա», - ասել է Հեյլին՝ շեշտելով, որ հարվածը Սիրիայի ուղղությամբ ազդանշան է սիրիական ղեկավարությանը, որ ԱՄՆ-ն չի հանդուրժի քիմիական զենքի կիրառումը:

Դիտվել է՝ 1355

Մեկնաբանություններ